Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին միավորները կորցրեց, Մխիթարյանը հերթական գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Սթոք Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց առաջատարի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Բավական դիտարժան և լարված այս խաղում դաշտի տերերը բացեցին հաշիվը 1-ին խաղակեսի վերջում, սակայն անմիջապես մանկունյանցիները պատասխան գոլը խփեցին:
2-րդ խաղակեսի 57-րդ րոպեին «ՄՅՈւ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիասքանչ փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն առաջ մղեց թիմին: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ արդյունավետ փոխանցումն էր առաջնությունում, և՝ սա պետք է որ ԱՊԼ-ի նոր ռեկորդ լինի:
Սակայն մի քանի րոպե անց Շուպո-Մոտինգը հավասարեցրեց հաշիվը և այն անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը, թեպետ երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություններ՝ 2:2:
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին միավորները կորցրեց առաջնությունում և այժմ 9 միավորով 1-2-րդ տեղերն է կիսում մանչեսթերյան մյուս թիմի՝ «Սիթիի» հետ, որը 5:0 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»:
[b]Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր
[/b]
«Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2
Շուպո-Մոտինգ, 43, 63, - Ռեշֆորդ, 45+1, Լուկակու, 57