Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկ տակ չկարողացավ հաղթել «Վեսթ Բրոմվիչին»՝ 0:0:
Մանկունյանցիները առանց մի քանի առաջատար խաղացողների այդպես էլ ի վիճակի չեղան գրավել մրցակցի դարպասը՝ ունենալով միայն մի քանի պահեր:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 53 միավոր և շարունակում է մնալ 5-րդ տեղում:
[b]Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ»՝ 0:0