211652_close_icon
views-count4143 դիտում article-date 09:52 21-04-2017

Նախարար Արփինե Հովհաննիսյանը գերադասում է մանդատ ստանալ և գնալ ԱԺ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ և գնալ նոր Ազգային ժողով: Մինչև այժմ հրապարակումներ են եղել, որ նա կարող է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Խոսվել է նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման հնարավորության մասին: Սույն պաշտոնը կարող է թափուր մնալ Հովհաննես Սահակյանի հեռանալուց հետո: Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետն ու այդ մարմինը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տալու: Այդ ժամանակ արդեն հայտնի չէ՝ Արփինե Հովհաննիսյանը կրկին կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն: Իսկ մայիսին խորհրդարան գալով, անկախ այն հանգամանքից՝ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կնշանակվի, թե կլինի շարքային պատգամավոր, միևնույն է, առաջիկա հինգ տարիներին նա այդ պաշտոնում կլինի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր