211652_close_icon
views-count2668 դիտում article-date 19:58 20-04-2017

Սփյուռքի նախարարը կարևորել է համահայկական ավանդական կազմակերպության հայանպաստ ու ազգանվեր 100-ամյա գործունեությունը

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Երկիր Մեդիա հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը, համաՀՄԸՄական խաղերի կազմակերպչական հանձնախմբի անդամ Մհեր Բոյաջյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համահայկական ավանդական կազմակերպության հայանպաստ, ազգանվեր 100-ամյա գործունեությունը: Անդրադարձ կատարվեց Երևանում՝ հուլիսի 20-29- ը անցկացվելիք մարզախաղերին, որոնց կմասնակցի 900-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից: Քննարկվեցին համաՀՄԸՄական 10-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, նախարարության ծրագրերին կառույցի անդամների մասնակցությանը, 2018թ. կառույցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր