211652_close_icon
views-count4721 դիտում article-date 09:59 20-04-2017

Կառավարությունը 25 օբյեկտ հանելու է վաճառքի, 4-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներից: ՊԳԿՎ-ն կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է այդ օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշման նախագիծ: Օբյեկտներից միայն 4-ն է Երևանում, մյուսները մարզերում են: Դրանցից ամենաթանկը Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող 70 քմ նկուղային տարածք է, որը գնահատված է 7.7 միլիոն դրամ: Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ մրցույթը չկայանալու և գնորդ չգտնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթին նույն գույքը ներկայացվելու է 20 տոկոսով ավելի էժան գնով: Եթե ներկայացված գներով բոլոր օբյեկտները վաճառվեն, պետական բյուջեն կստանա 291 միլիոն դրամ, իսկ համայնքային բյուջեները` 176 միլիոն դրամ: Սակայն հաշվի առնելով, թե ինչ գույք է ներկայացված, կարելի է պնդել, որ այդ սպասումները չեն իրականանա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր