5560 դիտում
19:28 19-04-2017
Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը հաղթել է «Fujairan Open 2017»-ում
Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին:
87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է:
68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:
G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ:
Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ):
Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ):
Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նմանատիպ նյութեր
12234 դիտում
20:50 26-06-2017
Հայաստանի երկու թաեքվոնդոիստ ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում
2632 դիտում
13:51 29-01-2016
Ռոջեր Ֆեդերերի ֆանտաստիկ խաղարկումը Australian Open-ում. տեսանյութ
3213 դիտում
15:50 08-02-2017
BetConstruct ընկերությունը IGA-2017-ում հաղթել է «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» անվանակարգում
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
901 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը