211652_close_icon
views-count2908 դիտում article-date 15:32 19-04-2017

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի դեսպանը

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոևիչն առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ժամանակի ընթացքում վերածվել են բարեկամության, որի հիմքում երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն են, գրեթե նույնանման հոգևոր արժեքները և փոխադարձ հարգանքն ու համակրանքը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը, որն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել: Միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավագույն ազդակն է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվացնելու համագործակցությունը: Դեսպան Դուշան Սպասոևիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները, և որպես դեսպան՝ կանի ամեն հնարավորը դա իրականություն դարձնելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-սերբական համագործակցությանը, երկկողմ տնտեսական հա

Նմանատիպ նյութեր