Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ մեկնեցին Չեխիա՝ մասնակցելու Սամբոյի Եվրոպայի առաջնությանը
Արիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում կընթանան Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, ովքեր այսօր՝ ապրիլի 18-ին, մեկնեցին մրցավայր:
Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
[url=http://sambo.am/hy/]www.sambo.am[/url]