Հայաստանը սամբոյի Եվրոպայի առաջնությանը կներկայանա 10-ական քաշային կարգերում
Ապրիլի 16-ին Սերբիա է մեկնել Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականների միացյալ պատվիրակությունը, ովքեր մասնակցելու Նովի-սադ քաղաքում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը:
Պատանիների և երիտասարդների 10-ական քաշային կարգերում գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 17-ին, 18-ին, 19-ին:
Ինչպես մեկնումից առաջ հայտնեց պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը՝ մեդալներ անպայման կլինեն: