Ներդրումային ակումբի ռուս գործարարները ոչ մի լումա չեն փոխանցել Հայաստան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ օրս Սամվել և Կարեն Կարապետյանների ներդրումային ակումբի ռուսաստանցի գործարարները ոչ մի լումա չեն փոխանցել Հայաստան։
Շատերը, ովքեր մասնակցել են անցյալ ամիս՝ մարտի 25-ին ներդրումային ակումբի հիմնադրմանը, չեն էլ իմացել, որ իրենք ներդրումներ պետք է բերեն Հայաստան։ Միակ ներդրողը, որ այս պահին իրական փող է պատրաստ բերել Հայաստան՝ Սամվել Կարապետյանն է, որը սակայն անձնական քաղաքական նպատակներ է հետապնդում, այդ թվում՝ իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի ԱԺ նախագահ դառնալու հարցը կարևոր նախապայմաններից մեկն է, որը վերջինիս ստիպում է ավելի մեծ ջանասիրությամբ թիկունք կանգնել վարչապետի տնտեսական ծրագրերին և առաջիկա հաջողությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]