6806 դիտում
14:46 25-07-2018
Պատրաստվում եմ 1 լումա պահանջել, քանի որ իր զրպարտանքները 1 լումայից ավելին չեն կարող լինել. Ալիկ Սարգսյանը նախկին մարզպետի դեմ քաղհայցով կմտնի դատարան. Tert.am
Հաշվի առնելով իմ դիրքը հասարակության մեջ՝ ես տուրք չէի տա որևէ զրպարտության, ինձ շորթման ենթարկել հնարավոր չէ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հաղորդման նախապատմությանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/25/alik-sargsyan/2750968]Tert.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։
Ալիկ Սարգսյանը նշեց, որ այս պատմությունը սկսել է 2011թ.-ի նոյեմբերի մեկից, երբ ինքն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից, և ամիսներ անց, նրա խոսքով, նշված անձը պարբերաբար մեղադրանքներ է ուղղել իրեն, ժամանակ առ ժամանակ շանտաժներով պահանջներ է ներկայացրել, թե փոխհատուցի իր կրած վնասները, որոնք եղել են Ալիկ Սարգսյանի մեղքով:
«Ինքը իրեն աշխատանքից հանելու համար ինձ է վերագրում, իբրև թե ես եմ Սերժ Սարգսյանին ասել, որ մարզպետին աշխատանքից ազատի։ Դուք ե՞րբ եք տեսել, ոստիկանապետի խոսքով մարզպետ հաներ, ինքը մտածում է՝ ես եմ»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ ներկայացված հերյուրանքների շարքից մեկի համաձայն՝ ինքը գումար է վերցրել ինչ-որ մեկին աշխատանքի ընդունելու համար. «Չգիտեմ՝ ում մասին է խոսքը, ովքեր են այս մարդիկ, արդեն հայտարարել է, թե ինքը միջնորդել է, որի մեջ հանցանքի տարր կա, կաշառքի միջնորդություն: Ես գումարով գործ չեմ արել, իմ աշխատանքի ընթացքում բարեխիղճ եմ աշխատել, զերծ որևէ գործարքների մեջ մտնելուց, խիղճս հանգիստ է»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/25/alik-sargsyan/2750968]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
7193 դիտում
16:08 18-04-2014
Ինչու՞ եք ինձ ուզում նշանակել մարզպետի պաշտոնում. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ մարզպետ նշանակվելու մասին
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1303 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2692 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում