Կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարևորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քաղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում: Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ:
Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը: Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]