2162 դիտում
12:43 28-03-2019
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից․ Նիկոլ Փաշինյան
Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կնքված ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման արդյունքների ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե համաձայնագրով հնարավո՞ր է, արդյոք, որ որոշ ռիսկեր ստեղծվեն Հայաստանում գյուղատնտեսության և ջերմոցային ոլորտի տնտեսավարողների համար: «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե, օրինակ, ինչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից հասնի Հայաստան»,- հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ազատ առևտրի համաձայնագիրը ոչ միայն այն մասին է, որ Իրանից կարող են ապրանք ներմուծել Հայաստան, այլև Հայաստանից արտահանել Իրան: «Հետաքրքիրն այն է, որ 3-միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 -միլիոնանոց շուկայի հետ, և առաջին ռեակցիան այն է, որ կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու մեր կարտոֆիլի գինը էժանանա: Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել: 80 -միլիոնանոց շուկան բացում ենք մեզ համար ու ասում, թե մեր 3-միլիոնանոց շուկան կարող է գրավեն: Եթե չաշխատենք, այո, կարող են գրավել»,- նկատեց Փաշինյանը։
Նա նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չկան, թե Իրանից ներկրվող կարտոֆիլը որքան կարժենա, սակայն վստահեցրեց` կան հաշվարկներ, որ այդ պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին և բխում է ՀՀ շահերից:
Նմանատիպ նյութեր
2169 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
7240 դիտում
14:26 17-05-2018
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. ՀՀ փոխվարչապետ
3370 դիտում
21:40 08-09-2017
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
868 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
619 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1066 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին