Տարոն Մարգարյանը Երևանի երկու վարչական շրջանում խնդիրներ է ունենալու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։ Գագիկ Բեգլարյանը կուսակցությանը հասկացրել է, որ ինքը չի կարող Տարոն Մարգարյանի օգտին արդյունավետ աշխատել։
Ինչ վերաբերվում է Արաբկիրին, ապա այստեղ անցյալ տարվա մարտ ամսին ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար դարձած Հովհաննես Վարդանյանը ընդգծված սառը հարաբերություն է ունեցել Տարոն Մարգարյանի հետ։
ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ՝ Հրայր Անտոնյանին, որը հիմա Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, թեև զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը, այնուամենայնիվ գործուղվել է Արաբկիր՝ Տարոն Մարգարյանի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]