2330 դիտում
09:44 18-04-2017
ՀՅԴ խմբակցությունն առանց Մինասյանի բավականին թուլացել-ծուլացել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
Բայց քանի որ կոալիցիայի ձևավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից, այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե նախարարների թեկնածությունների վրա ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը:
Մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանը կենտրոնացել է հատկապես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա ու չի ցանկանում, որ նոր կառավարությունում նա վերանշանակվի այդ պաշտոնին: Դրան զուգահեռ ՀՅԴ-ն նույնպես չի ցանկանում Մինասյանին ուղարկել կառավարություն, քանի որ նրա գնալով՝ խմբակցությունը բավականին թուլացել-ծուլացել է:
ՀՅԴ-ին աշխատող՝ օրինագծեր մշակող, օրենսդրական քննարկումներին մասնակցող, հարկ եղած դեպքում կառավարությանը քննադատող պատգամավոր է պետք, ինչը տարիներ շարունակ գրեթե միայնակ արել է Արծվիկ Մինասյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3358 դիտում
09:31 20-09-2016
Նոր վարչապետը չի ցանկանում աշխատել ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
658 դիտում
08:37 14-11-2024
Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները․ «Ժողովուրդ»
1006 դիտում
08:24 14-11-2024
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
682 դիտում
08:10 14-11-2024
Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը․ «Ժողովուրդ»