8909 դիտում
23:06 17-04-2017
«Ձեր տեղն իմացեք». Էրդողանը հակադարձել է ԵԱՀԿ-ին
Թուրքիայի նախագահը լկտիաբար է հակադարձել ԵԱՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Էրդողանը ԵԱՀԿ-ին ասել է. «Իմացեք ձեր տեղը»: Այս մասին հայտնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4189353]tass.ru[/url]-ն հղում անելով Associated Press գործակալությանը:
«Նախ՝ իմացեք ձեր տեղը: Մենք ակնաջալուր չենք լինի քաղաքականապես մոտիվացված հաշվետվություններին, որոնք դուք ներկայացնում եք»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/17/1064642/]հայտնել[/url] էինք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայտարարել էր, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն չի համապատսխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Միջազգային դիտորդները եկել էին եզրակացության, որ չնայած հանրաքվեն տեխնիկապես լավ էր կազմակերպված, սակայն ընտրողներին չեն տրամադրվել անկողմնակալ տեղեկատվություն հանրաքվեի հիմնական դրույթների վերաբերյալ կողմ և դեմ հանդես եկողների տեսակետների մասին:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
14:33 29-06-2015
Իմացեք ձեր իրավունքները. Արմեն Աշոտյան
18907 դիտում
17:30 08-09-2021
Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Զոհված զինծառայողի հարազատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10522 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am