211652_close_icon
views-count29485 դիտում article-date 18:16 02-03-2022

Ով ինձ ասի՝ հող ես հանձնել ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու, ձեր չափը իմացեք, հերիք եղավ. Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից պահանջում է պաշտոնապես հայտարարեն՝ Կուբաթլի՞ է, թե՞ Սանասար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ես ամբիոնին չէի մոտենա, եթե չլիներ պնդումը, որ մենք Արցախի 75%-ը հանձնել ենք թշնամուն։ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդմիադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասար է, թե Կուբաթլի է,և այդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչու՞  են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում դա արվել է հրապարակային։ 

Ձեր ընդունած Մադրիդյան սկզբուքնրում գրված է 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, ինչո՞ւ եք այդ հողերը դրել սակարկությունների վրա: Եթե Սանասար է ոչ Կուբաթլի ապա Ձեր երկու խմբակցությունների լիդներների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի։ Հերիք է գաք այստեղ կոկոդիլոսի արցունքներ թափեք»,-ասաց Փաշինյանը:

Դիտակմանը, թե արձագանքիր, ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ,ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց.«Եթե ինձ ասեն՝ հող ես հանձնել մատ էլ թափ կտամ, հերիք եղավ, բոլ եղավ»:

Ըննդիմությունը լքեց նիստերի դահլիճը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր