211652_close_icon
views-count9717 դիտում article-date 20:48 15-04-2017

Խոդորկովսկին կոչ է արել սատարել Նավալնիին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում

«Բաց Ռուսաստան» շարժման առաջնորդ Միխայիլ Խոդորկովսկին առաջարկել է համակիրներին սատարել Ալեքսեյ Նավալնիին ՌԴ նախագաի ընտրություններում, որոնք անցկացվելու են 2018թ. մարտին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39609687]BBC[/url] ռուսական ծառայությունը: «Այսօր Ռուսաստանում լեգալ դաշտում «Բաց Ռուսաստանից» և ԿՊՀ-ից (Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ) բացի չկա այլ կառույց, որն առաջարկում է քաղաքական օրակարգի այլընտրանք»,- ասել է Խոդորկովսկին «Բաց Ռուսաստան» շարժման համաժողովի ժամանակ, որն անցկացվել է այսօր Տալինում: Համաժողովի ժամանակ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ թողնում է շարժման նախագահի պաշտոնը: «Ես կարծում եմ, որ ռուս հասարակությունը հասունացել է անառաջնորդ պայքարի մոդելի համար,- պարզաբանել է Խոդորկովսկին:- Այդ պատճառով մեր կանոնադրության մեջ ներդրված է այդ մոդելը, ըստ որի ամեն տարի փոխվում է շարժման նախագահը»: «Բաց Ռուսաստան» շարժումը ներկայում ունի 700 անդամ: Նրա անդամներից 10-ը առաջադրվել են ՌԴ անցյալ խորհրդարանական ընտրություններին, սակայն մանդատ ստանալ չի հաջողվել:

Նմանատիպ նյութեր