Խոդորկովսկին ԵՄ֊ին կոչ է արել ավելի շատ մտածել Ուկրաինային օգնելու մասին
«ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին առաջնորդ Միխայիլ Խոդորկովսկին գտնում է, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցները ձեռնտու են ազգայնականներին, ովքեր ցանկանում են մեկուսացնել Ռուսաստանն Արևմուտքից։
BBC-ին տված հարցազրույցի ընթացքում Միխայիլ Խոդորկովսկին ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ կենտրոնանա ոչ թե Մոսկվայի դեմ պատժամիջոցների, այլ օգնել Ուկրաինային ժողովրդավարության զարգացման գործում։