G7- ի երկրները կոչ են արել ազատ արձակել Նավալնիին
G7- ի երկրները կոչ են արել ազատ արձակել Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20210126/navalnyy-1594709021.html]ria.ru[/url]-ն։
«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը միաձայն դատապարտում ենք Ալեքսեյ Նավալնիի քաղաքական դրդապատճառներով ձերբակալումը», ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավանություն չի տվել դատարանի որոշումներին, որոնց չկատարման համար Նավալնին կալանավորվել է:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել օտարերկրյա կառավարություններին չխառնվել Ռուսաստանի գործերին՝ մեկնաբանելով Նավալնիի հետ կապված իրավիճակը: