211652_close_icon
views-count6704 դիտում article-date 10:25 15-04-2017

Ո՞վ է Անվտանգության խորհրդի քարտուղարի ամենահավանական թեկնածուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ իսկ ո՞վ կդառնա Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել։ Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման Սերժ Սարգսյանի փիլիսոփայության մեջ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի։ Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, իշխանական աղբյուրների պնդմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է, որը սերտ հարաբերություններ և հեղինակություն ունի թե ՀԱՊԿ-ի և թե ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Չի բացառվում, որ նոր կառավարության հաստատումից հետո Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարարի պաշտոնում չվերանշանակվի և միանգամից նշանակում ստանա Անվտանգության խորհրդում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր