3097 դիտում
09:13 06-09-2016
ԿԸՀ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։ Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ
իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։
Նշենք, որ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուները ԱԺ-ում ընտրությունից առաջ պետք է հանդիպեն խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3725 դիտում
10:55 28-04-2017
Նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն. «Հայկական ժամանակ»
10004 դիտում
21:08 15-07-2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ինֆարկտով հոսպիտալացվել է և ստենտավորվել
8214 դիտում
09:47 05-12-2017
ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն Նալբանդյանն է. «Ժամանակ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով