3714 դիտում
17:50 14-04-2017
Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի արտադրողների համար սննդի անվտանգության դասընթացներ են անցկացվել
Սննդի վերամշակման և անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած 5 ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացրեց սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների (HACCP) հատուկ դասընթաց:
Ամերիկացի մասնագետի պրակտիկ օրինակների միջոցով պանրի, չրի և մսամթերքի արտադրությամբ զբաղվող մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները ծանոթացան, թե որքան կարևոր է արտադրության մեջ մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը: Վենրն արտադրողներին ներկայացրեց սննդի անվտանգության միջազգային նորմերը և կանոնները: «Արտասահման արտահանելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջազգային կանոնները: Դուք արտադրում եք մարդկանց համար և պետք է վստահ լինեք, որ ձեր արտադրանքը վնաս չի հասցնի սպառողի առողջությանը»,- ասաց փորձագետը:
Դասընթացին նախորդող 4 օրերին Քլիֆ Վենրն այցելել է մասնակից ձեռնարկությունների արտադրամասեր, որտեղ նաև կատարել է ուսումնասիրություն և տեղում մատուցել գործնական խորհրդատվություն: Դասընթացի ընթացքում Քլիֆ Վենրը ներկայացրեց իրդիտարկումները` յուրաքանչյուր արտադրողի համար և փոխանցեց սննդի անվտանգությանը վերաբերող իր հանձնարարականները:
Դասընթացի մասնակիցների հետ հանդիպեց և սննդի անվտանգության ապահովման համար նախատեսված մաքրող և ախտահանող միջոցները ներկայացրեց նաև Սոֆադ ընկերության ներկայացուցիչը:
Քլիֆ Վենրը Հայաստան է ժամանել «Ֆերմերից` ֆերմերին» ("Farmer-to-Farmer" (FtF)) ծրագրի աջակցությամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի՝ ոլորտային աջակցության բաղադրիչի շրջանակում: Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության և ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
994 դիտում
13:04 26-08-2022
Սննդի քարտեր՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի պարենային անապահով 100 ընտանիքի համար
Այս բաժնից
430 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
517 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
430 դիտում
17:26 02-05-2024
Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում