ԱՄՆ-ն պատրաստ է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային. NBC
Միացյալ Նահանգները կարող է ուժգին հարված հասցնել Հյուսիսային Կորեային՝ կանխելու համար միջուկային զենքի հերթական փորձարկումը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով NBC հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի հետախուզությունը վստահ է, որ Փհենյանը պատրաստվում է առաջիկա հանգստյան օրերին իրականացնել հերթական և, ամենայն հավանականությամբ, վերջին տասնամյակի ամենահզոր փորձարկումը։
Նախորդ շաբաթ այդ երկիրը հերթական հրթիռն արձակեց, որն ընկավ Ճապոնական ծովը, ինչից հետո ԱՄՆ-ն Կորեական թերակղզի ուղարկեց իր հարվածային ավիակիրները՝ «Քարլ Վինսոնի»-ի գլխավորությամբ։