Հյուսիսային Կորեան սպառնացել է չնչին սադրանքի դեպքում միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական անգամ մեղադրել են Միացյալ Նահանգներին՝ իրենց երկիր ներխուժելու փորձի համար:
Ըստ աղբյուրի՝ Փհենեյանին զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզում ցանկանում է տեղադրել իր հակահրթիռային համակարգերը: