211652_close_icon
views-count3982 դիտում article-date 13:17 03-02-2017

Պենտագոնը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ջախջախիչ հարված տալ Հյուսիսային Կորեային, եթե որևէ միջուկային հարձակում իրականացվի վերջինիս կողմից, հայտնում է Reuters-ը։ «ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա ցանկացած հարձակում կկասեցվի, ցանկացած միջուկային զենքի կիրառում անպատասխան չի մնա»,-ասել է Մեթթիսը։ Նշենք, որ նախօրեին նա հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի վարչապետ Խվան Գե Անոմի հետ, ով այս պահին երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Մեթթիսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը համարում է անվտանգության ոլորտի ամենագլխավոր վտանգը։

Նմանատիպ նյութեր