ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել Պուտինի 40 միլիարդավոր դոլարներին. The Times
Բրիտանական The Times պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հարված հասցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միլիարդներին: Ռուսական իշխանությունների ամենավերին էշելոնի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Ժնևում հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Քառակողմ բանակցությունների ընթացքում ստորագրվել էր Ուկրաինայի որևելքում իրավիճակը կարգավորելու մասին հուշագիր: Նախօրեին մամուլում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ Ռուսաստանն անսպասելիորեն արգելել է Բաց երկնքի շրջանակներում ԱՄՆ-ին իր օդային տարածքում տեսչական թռիչք կատարել:
Թերթը հիշեցնում է Պուտինի 40 միլիարդի մասին: Ավելի վաղ քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին պնդում էր, որ Պուտինը ղեկավարում է Gunvor նավթային գերհսկան, որը մինչև վերջերս կիսով չափ պատկանում էր հայտնի գործարար Գենադի Տիմչենկոյին: Ի դեպ, Տիմչենկոն հենց վերջերս ընկավ պատժամիջոցների տակ և հայտնեց, որ իր բաժնեմասը վաճառել է իր գործընկերոջը պատժամիջոցների սահմանումից ընդամենը 1 օր առաջ և մի քանի միլիարդ դոլար փոխանցեց ռուսական բանկեր:
Այնուամենայնիվ, The Times-ը պնդում է, որ հատուկ ծառայությունների աղբյուրները ենթադրում են, որ Պուտինի անձնական ունեցվածքը ապահով պահվում է շվեյցարական բանկերում: