211652_close_icon

«ՀայՏեք» կենտրոնում կայացել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով

views-count2533 դիտում article-date 18:52 13-04-2017
ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով: Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում: Սա ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։ Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր