1689 դիտում
15:02 06-10-2016
ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը. Հայկ Քոթանջյան
Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց Երկրորդ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` «ArmIGF 2016», որը կազմակերպվել էր «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի օրակարգում քննարկվող թեմաներն էին ինտերնետ կառավարումը՝ կայուն և ներառական զարգացման համար, ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները, սոցիալական ցանցը՝ որպես բիզնես գործիք, կիբեռանվտանգությունը՝ օրվա հրամայական, ինտերնետ կառավարման ունակությունների զարգացումը, ինչպես նաև ոլորտին առչնվող բազմաթիվ այլ հարցեր:
Համաժողովի «Կիբեռանվտանգություն՝ օրվա հրամայականը» խորագրով քննարկմանը մասնակիցներն անդրադարձան կիբեռանվտանգությանն առնչվող մարտահրավերներին ու լուծումներին, ինչպես նաև եղան քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգություն» հասկացության սահմանումը, Հատուկ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք, Էլեկտրոնային ստորագրություն, Գաղտնագրման համակարգեր և այլն:
«Կիբեռանվտանգություն՝ օրվա հրամայականը» թեմայով քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի պետ Արման Գրիգորյանը: Նրանք իրենց մասնագիտական գնահատումներն են հնչեցրել համաժողովում քննարկվող թեմաների վերաբերյալ:
Քննարկման ընթացքում դոկտոր Քոթանջյանը նշել է, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց են միտված նաև Համալսարանի կազմում Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի հիմնումը և դրա զարգացմամբ՝ Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարության ինստիտուտի ստեղծումը: ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման:
Նմանատիպ նյութեր
4165 դիտում
15:13 08-03-2018
Ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը. Վարդան Արամյան
3047 դիտում
12:43 24-07-2021
ՊՆ ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 3-րդ հոսքի դասընթացը
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
799 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
742 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը