3687 դիտում
10:27 13-04-2017
Ռուսաստանն արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով։ Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը՝ անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։
Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։
Իսկ Թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով՝ ստեղծված իրավիճակից կարող է փորձել օգտվել միայն Ադրբեջանը, որը հստակ նպատակներ է հետապնդում այս հակամարտությունում։
«Կողմերը, հատկապես՝ Հայաստանը, այս դեպքում պետք է զգոն լինեն, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել այնպես, ինչպես ռուս-թուրքական սրման դեպքում։ Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»,- ասել է թուրք վերլուծաբանը։ Վերջինս չի կարծում, որ Ռուսաստանը կփորձարկի Թրամփին Ղարաբաղյան գոտում, քանի որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6888 դիտում
19:53 12-01-2019
Սամվել Կարապետյան. Վահագնը իր զինվորներին նահանջի հրաման է տվել, իսկ ինքը շարունակել դիրքը պահել
1412 դիտում
10:12 04-02-2014
Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել. «168 ժամ»
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»