6039 դիտում
23:16 12-04-2017
Իրանում ՀՀ դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի Հարկային հարցերով կազմակերպության նախագահի հետ
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվեց, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարևոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը և, մասնավորապես, հարկային օրենսդրության և վարչարարության հետ կապված հարցերը:
Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2880 դիտում
12:11 18-04-2017
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
7385 դիտում
23:00 16-01-2018
Իրանում ՀՀ դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ
2085 դիտում
22:46 17-06-2015
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
Այս բաժնից
757 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1051 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
679 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան