2904 դիտում
12:11 18-04-2017
Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
Ապրիլի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նասրօլլահ Փեժմանֆարի հետ:
Հանձնաժողովի նախագահը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա պատմական և մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար և ընգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերել մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։
Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակությամբ նշեց միմյանց մշակութային ժառանգությունների հանդեպ երկու երկրների պետական մարմինների ցուցաբերած մեծ ուշադրությունը, որի վկայությունն է Իրանում հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների և Երևանում Կապույտ մզկիթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի բնագավառի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև հետագա համագործակցության ընդլայնման հարցեր:
Նմանատիպ նյութեր
4141 դիտում
22:38 15-02-2017
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահին
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին