4495 դիտում
20:20 12-04-2017
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է սպայական նոր թաղամասի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում մասնակցել է պետական միջոցներով կառուցված՝ սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքերի բացման արարողությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության ներքո է պահել զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները և պատրաստ է շարունակաբար միջոցներ ուղղել նրանց բնակարանային պայմանների բարելավման գործին: Վարչապետը նաև շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների և նորակառույց բնակարանների պայմաններին:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3414 դիտում
15:49 24-06-2020
Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը
5885 դիտում
20:51 19-11-2016
Արայիկ Հարությունյանը Մարտունիում բազմազավակ ընտանիքներին նվիրված բարեգործական միջոցառման է մասնակցել
8700 դիտում
20:14 06-05-2017
Արայիկ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է բազմազավակ ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը
Այս բաժնից
601 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
904 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1948 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է