211652_close_icon

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

views-count2968 դիտում article-date 17:12 12-04-2017
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, դիտարկել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր