2778 դիտում
20:14 22-11-2016
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ Վարդան Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ
Նոյեմբերի 22-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ Վարդան Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Նա կարևորել է Հայաստանի հարկային համակարգի արդիականացման համատեքստում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել արդյունավետ դարձնելու պատվիրակության հետ հանդիպումները:
Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ բոլոր ուղիներով իրագործելու համար: Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ երկուստեք կարևորվել է ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով ապահովելը: Կողմերը համաձայնել են ձեռնարկել բոլոր քայլերը՝ 2018 թվականին ընդառաջ Հարկային օրենսգրքի կիրարկումը պատշաճ և լիարժեք իրականացնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրումն առանց խոչընդոտների ավարտին հասցնելու համար:
Տպավորված լինելով ՊԵԿ նախագահի հետ հանդիպումից՝ Միգարա դե Սիլվան գնահատել է Վարդան Հարությունյանի՝ որպես կոմիտեի ղեկավարի, մոտեցումը. «Ողջունելի է, որ խնդիրների լուծման հարցում օպերատիվ որոշումներ կայացնելու Ձեր փորձը մասնավոր ոլորտից տեղափոխել եք պետական համակարգ՝ պատրաստակամորեն փորձելով գտնել նաև բիզնես դաշտի առաջընթացը խաչընդոտող հարցերի լուծման ուղիները»:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
13363 դիտում
19:02 10-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
4634 դիտում
18:43 26-04-2016
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch