Պուտինը վատ մարդու է պաշտպանում. ԱՄՆ-ի նախագահ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Fox Business-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից սիրիական գործող ռեժիմին տրվող աջակցությանը, նշել է, որ ցավում է դրա համար։
«Պուտինը մի մարդու է աջակցում, ով իրականում շատ վատն է։ Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի համար վատ կանդրադառնա և ավելի վատ՝ մարդկության ու, ընդհանրապես, ողջ աշխարհի համար»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Թրամփն ավելի վաղ անվանել էր «կենդանի», քանի որ քիմիական զենք է կիրառում սեփական ժողովրդի դեմ։
«Նմանները ներում չունեն»,-հավելել էր նա՝ մեկնաբանելով իր կողմից Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված Սիրիայի կառավարական ուժերին պատկանող օդաբազայի հրթիռակոծումը՝ ի պատասխան Իդլիբ նահանգի բնակավայրերից մեկի վրա քիմիական ռումբերի նետման, ինչի հետևանքով մոտ 100 խաղաղ բնակիչ էր զոհվել, այդ թվում՝ երեխաներ։