Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից
Ապրիլի 12-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 163 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին, իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1935 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: