Վաշինգտոնը Մոսկվային իր «դեմքը» պահպանելու հնարավորություն տվեց. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանին հնարավորություն տվեց «պահպանելու իր դեմքը» Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո և կառուցողական ներդրում անելու հակամարտության կարգավորման հարցում։
Նրա կարծիքով՝ ռուսական իշխանությունների արձագանքը քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությանը ցույց է տալիս, որ Մոսկվան նախապես իմացել է այդ մասին։
«Նրանք զարմացած չէին և շատ արագ սկսեցին պաշտպանվել, իսկ հետո ապացույցներ ի հայտ եկան, և մենք տեսանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասել է Հեյլին։
Վերջինս հավելել է, որ Մոսկվան փորձում է «իր դեմքը պահպանել», և Վաշինգտոնը նման հնարավորություն տալիս է նրան։
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանին հասցեին ուղղված մեղադրանքները, ասել էր. «Ձանձրալի է, աղջիկներ, մենք դա արդեն տեսել ենք»։