Վաշինգտոնը կրկին նախազգուշացնում է Մոսկվային
Միացյալ Նահանգները չի բացառում Ռուսաստաի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, եթե Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը չիրագործվեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետտ Միհենը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք բազմիցս ենք ասել, որ Ռուսաստանն ընտրության հնարավորություն ունի: Եթե նա հետևի խաղաղ գործընթացին և պահպանի Մինսկում ստանձնած պարտավորությունները, Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների գինը կնվազի: Եթե Մոսկվան շարունակի արհամարհել այդ պարտավորությունները և շարունակի ապակայունացնող իր գործողությունները, ապա Ռուսաստանի համար այդ գինը կբարձրանա»,-ասել է Միհենը: