1300 դիտում
11:43 27-03-2019
Վաշինգտոնը կոչ է արել Մոսկվային դադարեցնել ապակառուցողական գործելաոճը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Ռուսաստանին, որ Վաշինգտոնը հանգիստ չի հետևելու, եթե Մոսկվան որոշի լարվածություն մտցնել Վենեսուելայի քաղաքական իրավիճակում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4849320.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, դրա մասին Պոմպեոն տեղեկացրել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին հեռախոսի միջոցով: Պոմպեոն ընդգծել է, որ Մադուրոյի անօրինական ռեժիմի ռազմական օժանդակությունը Մոսկվայի կողմից ձգձգում է Վենեսուելայի ժողովրդի ծանր իրավիճակը, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը սատարում է անցումային նախագահ Խուան Գուայդոյին:
Վենեսուելայի ու Ռուսաստանի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկու ռուսական ռազմական օդանավեր վերադարձել են Մոսկվա շուրջ 100 ռուս զինծառայողներ և ռազմական միջոցներ Վենեսուելա տեղափոխելուց հետո:
Պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային դադարեցնել իր ապակառուցողական գործելաոճը և միանալ երկրներին, որոնք Վենեսուելայի ժողովրդի համար տեսնում են ավելի պայծառ ապագա:
Նմանատիպ նյութեր
778 դիտում
10:11 16-06-2024
Իրանը կոչ է արել G7-ին հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից»
2673 դիտում
20:42 04-03-2015
Վրաստանի արտգործնախարարը Մոսկվային կոչ է անում դադարեցնել ագրեսիվ քաղաքականությունը
2527 դիտում
10:20 04-11-2014
Վաշինգտոնը կրկին նախազգուշացնում է Մոսկվային
Այս բաժնից
700 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը
730 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
724 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը