Թուրքիայի ոստիկանության բաժանմունքներից մեկի բակում հզոր պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի հարավ-արևելյան Դիրաբեքիր նահանգի Բաղլար շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Dogan Haber գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը որոտացել է ոստիկանության բաժանմունքներից մեկի բակում, որտեղ զրահամեքենաների վերանորոգման արհեստանոցում աշխատանքներ էին կատարվում։
Փլատակների տակ մնացածներից մեկը մահացել է, կան նաև վիրավորներ։