51354 դիտում
19:36 01-09-2014
Ողբերգական պատահար՝ Երևանում․ Շենգավիթի դատախազության և ոստիկանության հարևանությամբ գտնվող շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել․ կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00֊ի սահմաններում Գարեգին Նժդեհի 27/1 և 27/2 շենքերի միջնամասում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այս պահին նշված հասցե են ժամանել Շենգավիթի ոստիկանության և դատախազության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր պարզում են, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել պայթյունը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Երազ» մակնիշի 75 ՍV 075 համարանիշի ավտոմեքենա, որը պայթյունի հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+