3085 դիտում
18:19 17-01-2016
H1N1 վարակով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ. ՀՀ ԱՆ
Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։
Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։
Հավելենք, որ H1N1 վարակով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։ Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում երեկ արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց:
Նմանատիպ նյութեր
2022 դիտում
14:38 25-03-2014
Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանին, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ
2094 դիտում
13:25 07-10-2021
Պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը. Ավանեսյան
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1018 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք