ԱՄՆ-ում բուժվող Արա Աբրահամյանը կվերադառնա Մոսկվա, կնշի իր 60-ամյակը և նորից կմենի ԱՄՆ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում:
Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Իր հոբելյանական տարեդարձը նշելուց հետո նորից կմեկնի Նահանգներ: Նրա ծննդյան տարեդարձին կմասնակցեն նաև Հայաստանցի պաշտոնյաները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին որևէ մասնակցություն չունեցավ: Իր՝ ընտրություններին չմասնակցելն Աբրահամյանը պատճառաբանեց առողջական խնդիրներով: Նա բուժում է ստանում Միացյալ Նահանգներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]