211652_close_icon
views-count15860 դիտում article-date 21:41 10-04-2017

«Ախթամար» կոնյակների գողը հայտնաբերվեց

Ապրիլի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով 1971 թ. ծնված Արայիկ Ղ.-ին բերման ենթարկելու մասին: Ոստիկանության ծառայողների և Էրեբունու ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Խ.-ն մարտին Արցախի պողոտայի 28 հասցեում գտնվող սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» տեսակի կոնյակ: Ոստիկանները պարզել են նաև, որ Արայիկ Ղ.-ն մարտին Նոր Արեշի 50-րդ փողոցի 96 հասցեում գտնվող մեկ այլ սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» կոնյակ: Երկու դեպքում էլ սեփականատերերը գողության մասին ոստիկանություն չէին հայտնել: Ձեռնարկվում են միջոցառումներ կոնյակները հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր