211652_close_icon

Սիմոն Մարտիրոսյան. Մենք մեկնել էինք ոսկե մեդալի համար

views-count3319 դիտում article-date 15:42 10-04-2017
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար. «Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետեւից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու եւ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն: Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը: Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը եւ քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր