DEMYC-ը շնորհավորել է ՀՀԿ երիտթևին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ
Ապրիլի 6-9-ը Լվով քաղաքում անցկացվել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (DEMYC) խորհրդի հանդիպումը, որին ներկա է եղել նաև DEMYC փոխնախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Ծրագիրը կրել է «Անդրսահմանային համագործակցություն. Եվրոպայի ընդլայնման հեռանկարները» խորագիրը:
Հանդիպման ընթացքում Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը շնորհավորել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը՝ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ:
Ծրագրի շրջանակներում քննարկումներ են եղել «ՈՒկրաինան արևելքի և արևմուտքի խաչմերուկում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, ինչպես նաև երիտասարդների համար անդրսահմանային համագործակցության հնարավորությունների և Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]