Վրաստանում հարգանքի տուրք է մատուցվել 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակին
Վրաստանում այսօր հարգել են 1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակը: Քաղաքական գործիչները, հանրային դեմքերը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հոգևորականներն ու շարքային քաղաքացիները այսօր հավաքվել են Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի առջեւ տեղակայված հուշարձանի մոտ: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A6%D5%BE%D5%AB%D5%A1%D5%A4-%D5%A3%D5%A1%D5%B4%D5%BD%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB-9-%D5%AB/]aliq.ge[/url]-ն
«Չափազանց կարևոր է, որ չմոռանանք այն ողբերգությունը և մարդկանց, ովքեր պայքարում էին մեր երկրի անկախության համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Զոհերի հիշատակը հարգել են նաև իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի խոսնակը և այլ քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը, Թբիլիսիում գտնվող խորհրդային և «Անդրկովկասյան զինվորական օկրուգի» ստորաբաժանումների զորքերը հարձակվեցին կառավարության մոտ նստացույց և հացադուլ իրականացնող ուսանող ցուցարարների վրա: Զինվորականները զինված էին մահակներով, բահերով և թունավոր գազով: Արդյունքում, խաղաղ ցուցարարների սպանդ տեղի ունեցավ: Սպանվեց 21 ցուցարար, այդ թվում՝ 16 կին, ավելի քան 2000 մարդ գազային թունավորման ենթարկվեց: