211652_close_icon
views-count8853 դիտում article-date 21:42 09-04-2017

Սամվել Տեր-Սահակյանը՝ «Կարպոս Օփեն»-ի հաղթող

Մակեդոնիայում ավարտվեց «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: «Կարպոս Օփեն»-ի հաղթող դարձավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 17 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Կիրիլ Գեորգիևը, իսկ Անտոն Դեմչենկոն եզրափակեց լավագույն եռյակը: Մրցաշարի մեր մյուս ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 13-րդ հորիզոնականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր