Երևանի ընտրություններին կմասնակցի ընդամենը երեք ուժ
2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել երկու կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, հայստանի հանրապետական կուսակցությունը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Այս մասին տեղեկանում են [url=http://www.elections.am/council/election-27340/]ԿԸՀ կայքից[/url]:
Հիշեցնենք, որ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումը կատարվելու է մինչև ապրիլի 14-ը: Իսկ քարոզարշավը տևելու է 2017թ ապրիլի 21-ից մինչև մայիսի 12-ը ժամը 24-ը: